Logo

Articles

Ռասսել Քրոուին փրկել են խորտակվելուց

Created on Wednesday, 05 September 2012 01:32 Written by AMGA TV

 

russel 5Աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ռասսըլ Քրոն փրկվել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Լոնգ-Այլընդ նեղուցում: Նախօրեին 48-ամյա ավստրալացի դերասանը իր ընկերոջ հետ մեկնել է նավակներով  զբոսանքի, եւ երկուսով կորել են: Երեկոյան ԱՄՆ ափային պահպանության ծառայության աշխատակիցները, ովքեր այդ հատվածում պարեկություն էին իրականացնում, օգնության կոչեր են լսել, իսկ քիչ անց նրանց նավակը Քրոի մակույկը քաշելով տեղափոխել է դեպի մոտակա ափ:Նրանք պարզապես մոլորվել էին, քանի որ արդեն մութ էր: Այս միջադեպը չի կարելի փրկարարական գործողություն անվանել, ես դա, ավելի շուտ, օգնության տրամադրում կանվանեի: Ոչ ոք 911 կամ մեկ այլ նման ծառայության չի դիմել: Աշխատակիցները պարզապես մոտակայքում են հայտնվել դժվար պահին, - ասել է ափային պահպանության աշխատակից էնթընի Կոզակը` նշելով, որ դժվար պահին Քրոն իրեն շատ լավ է դրսեւորել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.