Logo

Articles

Ռուսաստանում հայ երիտասարդի են ձերբակալել

novo 5Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում 26-ամյա Վանո Մարգարյանը դարձել է օգոստոսի 11-ին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհային պատահարի պատճառ: Ներքին գործերի նախարարությունը կես ամիս շարունակ փնտրել է 26-ամյա հային, ով փախուստի էր դիմել ոստիկաններից, երբ նրան տանում էին բուժզննման: Օգոստոսի 11-ին Մարգարյանի BMW մակնիշի մեքենան դուրս էր եկել հանդիպակաց հատված եւ բախվել միանգամից 2 մեքենայի: Պատահարի հետեւանքով մահացել են հայ երիտասարդի ուղեւորուհիները`16-ամյա Էլվիրա Լոմովան եւ նրա մայրը: Վարորդն ու նրա ընկերուհի Յուլյան ստացել էին թեթեւ վնասվածքներ: Երբ ոստիկանները Վանոյին ուղեկցել էին զննության՝ պարզելու՝ սթափ է, թե ոչ, նա փախուստի էր դիմել: Այժմ ճշտվում է, թե նա որտեղ է թաքնվել այսքան ժամանակ: Մարգարյանն ինքն է ներկայացել ոստիկանություն եւ հանձնվել: Նա ձերբակալվել է: Ի դեպ, հայ երիտասարդն իր մեքենան Հայաստանից վարելով բերել էր Ռուսաստան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.