Logo

Articles

Ողբերգություն Նյու Ջերսիում

Created on Saturday, 01 September 2012 03:40 Written by AMGA TV

pat 4Նյու Ջըրզի նահանգի Օլդ Բրիջ քաղաքի սուպերմարկետներից մեկի աշխատակիցը հրազենից գնդակահարել է երկու ծառայակիցների, ապա ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում: Փեթմարկ սուպերմարկետում: Այս ողբերգությունը ցնցել է Նյու Յորքից 25 մղոն հեռավորության վրա գտնվող եւ 65 հազար բնակչությամբ փոքր քաղաքի բնակիչներին: Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 4-ի սահմաններում: Հայտնի է, որ դեպքի ժամանակ սուպերմարկետի աշխատակիցները ապրանքն էին դասավորում ցուցափեղկերում: Հարձակվողը եղել է զրահաբաճկոնով, մտել է ներս կրակ բացել, ապա ինքնասպան եղել: Սպանվել են 24-ամյա տղամարդ եւ 18-ամյա աղջիկ, որոնք չարագործի հետ աշխատում էին գիշերային հերթափոխում

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողը եղել է ծովային հետեւակի վետերան` մոտ 20 տարեկան, եւ աշխատում էր սուպերմարկետում: Նրա մոտից Կալաշնիկով ինքնաձիգ եւ ատրճանակ են հայտնաբերել: Սպանության դրդապատճառներն առայժմ անհայտ են, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Սուպերմարկետի մերձակա տարածքը շրջափակել են, դեպքի վայրում աշխատում են դատական փորձագետներն ու քննիչները

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.