Logo

Articles

Բեն Լադենի սպանության մասին գրքի հեղինակին կարող են դատել


easyday 4Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բին Լադընի ոչնչացման օպերացիային նվիրված աշխատության հեղինակ, ոչնչացման գործողության մասնակից Մաթ Բիսոնետը խախտել է տեղեկություններ չհրապարակելու մասին պայմանավորվածությունը, ինչի համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նրան կարող է կանգնեցնել դատարանի առաջ: Բիսոնեթը մասնակցել է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բին Լադընի ոչնչացման օպերացիային եւ այդ մասին գիրք գրել Մարկ Օուեն կեղծանունով: «No Easy Day» վերնագրված գիրքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի սեպտեմբերի 4-ին, չնայած որոշ օնլայն- խանութներում այն արդեն վաճառվում է: Սկզբնապես այն պետք է գրախանութներում հայտնվեր սեպտեմբերի 11-ին` համաշխարհային պատմության ամենամասշտաբային ահաբեկչությունների իրականացման օրը, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն վաճառասեղաններին կհայտնվի մի քանի օր շուտ: Իր գրքում հեղինակը հերքել է այն տեղեկությունը, որ թիվ մեկ ահաբեկչին ոչնչացրել են ամերիկացի հատուկջոկատայինները: Նա նշել է, որ մինչ իրենց ներխուժումը թաքստոց, ահաբեկիչն արդեն վիրավոր էր: Նա չի բացառել ինքնասպանության վարկածը: Նշենք, որ բին Լադընի օպերացիան անցկացվել է նախորդ տարվա մայիսին, Պակիստանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.