Logo

Articles

WikiLeaks-ի ինֆորմատորի դատը կկայանա 2013թ.

Bradley 4WikiLeaks սկանդալային ինտերնետ պորտալի ինֆորմատոր, զինծառայող Բրադլի Մենինգի դատը կկայանա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: -Դատը կսկսվի փետրվարի 4-ին եւ կավարտվի մինչեւ մարտի 15-ը,- հայտարարել է դատավորը գործով նախնական լսումների ավարտին: United Press International-ի փոխանցմամբ, Մենինգը մեղադրվում է Պենտագոնի եւ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը գողանալու եւ WikiLeaks-ին փոխանցելու մեջ: 2010 թվականին, Իրաքում ծառայության ընթացքում, մուտք ունենալով տվյալների գաղտնի բազա, նա պատճենել է տասնյակ հազարավոր զինվորական եւ շուրջ 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանք զետեղվել են համացանցում: Մենինգին ձերբակալել էին 2010 թվականի մայիսին` Իրաքից վերադառնալուց անմիջապես հետո: Նրան ցմահ բանտարկություն է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.