Logo

Articles

Առեւանգել է ոստիկանական մեքենան եւ կորցրել ոտքերը

Created on Saturday, 01 September 2012 02:45 Written by AMGA TV

starb 8Հարավային Լոս-Անջելեսում տղամարդը առեւագնել է ոստիկանական մեքենան եւ փախուստի դիմել, սակայն բախվել է կայանված մեքենային, լուսարձակին ու Սթարբաքսին` կորցնելով երկու ոտքերը: Ոստիկանության փոխանցմամբ, մոտ 25-30 տարեկան տղամարդը, պարեկային մեքենան առեւանգել էր ժամը 4-ի սահմաններում եւ վթարի ենթարկվել 1200 South La Brea Avenue հասցեում: Վթարի հետեւանքով նա կորցրել է երկու ոտքերը: Միջադեպի հետեւանքով այլ անձինք չեն տուժել Լոս Անջելեսի վարչության Ուիլշըր բաժանունքի ներկայացուցիչ Մայք Քոլմընը հայտնել է, որ հետապնդման ժամանակ ճանապարհին արգելքներ են տեղադրվել, եւ տղամարդը վթարվել է: Ներկայումս հետաքննություն է ընթանում` պարզելու, թե ինչպես է հաջողվել նրան առեւանգել պարեկային մեքենան: Միջադեպի մասին այլ հանգամանքներ, ինչպես նաեւ տուժածի անունը չի հաղորդվում: Նրան տեղափոխել են հիվանդանոց

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.