Logo

Articles

Հոլիվուդյան պրոդյուսերն ինքնասպան է եղել

gerb 3Հոլիվուդում շարունակվում են ինքնասպանությունները: Այսօր մեռած են գտել վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Բրայըն Գըրբըրին, ով աշխատել էր Լեոնարդո Դի Կապրիոյի եւ R. E. M.-ի հետ: Գըրբըրի, դին հայտնաբերվել է Գլենդելից ոչ հեռու, Անջելես Քրեսթ մայրուղու վրա: Նրա Տոյոտա Պրիուս մակնիշի մեքենան հայտնաբերվել է լեռնային ճանապարհից 600 ոտնաչափ խորությամբ ձորակում։ Պրոդյուսերի մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում, սակայն Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հիմքեր ունի կարծելու, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Դեռ շաբաթ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացել Գըրբըրին անհետ կորելու մասին: Գըրբըրը Լեոնարդո Դի Կապրիոյի հետ 11-րդ ժամ ֆիլմի պրոդյուսերն էր: 41-ամյա պրոդյուսերն ամուսնացած էր եւ երկու փոքր որդի ուներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.