Logo

Articles

Մյունխենում 250 կգ-անոց ավիառումբ է պայթեցվել

Created on Thursday, 30 August 2012 01:50 Written by AMGA TV

myunkh 4Այս գիշեր գերմանացի սակրավորները Մյունխենի կենտրոնում պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 250 կիլոգրամանոց ավիառումբը: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ռումբի վնասազերծման օպերացիան բարեհաջող է անցել, չնայած պայթյունի ժամանակ շիկացած բեկորները մոտակա շինություններում հրդեհների պատճառ են դարձել, կոտրվել են բոլոր շենքերի պատուհանները: Բնակիչներին նախապես տարհանել էին: Վնասազերծման գործողության ժամանակ պարզվել էր, որ դետոնացիա կարող է լինել յուրաքանչյուր վայրկյան, ուստի ռումբը պայթեցվել է հենց տեղում: Դեպքի վայրը շրջափակել էին, իսկ բնակիչներին տարհանել, ոստիկանությունը փակել էր Լեոպոլդշտրասսե մայրուղին: Ռումբը հայտնաբերվել էր նախօրեին` Շվաբինգ շրջանում` շինաշխատանքների ժամանակ: Ամերիկյան արտադրության ռումբը ունեցել է դանդաղ ներգործման քիմիական պայթուցիչ, որը բավականին դժվարացրել է ռումբի վնասազերծման աշխատանքները: Ռումբը պատել են պայթուցիկներով ու պայթեցրել: Վերանորոգման աշխատանքներից հետո բնակիչները կրկին կվերադառնան իրենց տները: Ի դեպ, նման գտածոները նորություն չեն Գերմանիայի համար, սակրավորները տարեկան 55 000 ռումբ են վնասազերծում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.