Logo

Articles

Օբաման ծաղրել է հանրապետականների համագումարը

Iova 3ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչպես կարելի է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ եւ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու Բարաք Օբաման` հանրապետականների համագումարն անվանելով`զվարճալի շոու: -Դա բավական զվարճալի շոու էր: Ես վստահ եմ՝ նրանք իմ մասին մի շարք զարմանալի բաներ կպատմեն: Միակ բանը, որը դուք նրանցից չեք լսի, խնդիրների լուծման ուղիներն են,- հայտարարել է Օբաման Էյմս քաղաքում Այովայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Օբաման ժամանակին 9 տոկոս առավելությամբ հաղթել էր Այովայում, եւ այն ամենահարմար նահանգն էր հանրապետականներին ծաղրելու համար: Այստեղ նախագահը քննադատել է Ռամնիի առաջարկները բյուջեի նկատմամբ ամեն կերպ ընդգծելով, որ դրանք հակասում են երիտասարդների շահերին, որոնք ուսանողական վարձեր վճարելու խնդիր ունեն: Մոտ չորս հազարանոց լսարանի առջեւ Օբաման նշել է, թե ընտրողները նոյեմբերին լրջագույն ընտրություն են կատարելու: Նա ասել է, թե Թամփայում հանրապետականները գործողությունների ծրագիր են առաջարկելու, որը, սակայն, միայն վնասակար է լինելու երիտասարդների համար: Որպես կանոն, նախագահները զերծ են մնում չափազանց ագրեսիվ քարոզարշավից, սակայն այս քարոզարշավը տարբերվում է նախորդներից, հատկապես կարեւոր նշանակություն ունեցող նահանգներում երկու թեկնածուներն էլ չեն խորշում իրար լրջորեն խայթելու հնարավորությունից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.