Logo

Articles

Հանրապետականները Ռուսաստանին թշնամի են ճանաչել

puutin 5Հանրապետական կուսակցությունը Ռուսաստանը դասել է երկրի թշնամիների շարքին՝ Չինաստանի, Իրանի եւ այլ, ավանդական մրցակից-երկրների հետ միասին: Բացի այս, Հանրապետական կուսակցությունը հորդորում է Ռուսաստանի իշխանություններին վերանայել իրենց վարած քաղաքականությունը. Այս մասին ասված է համագումարի հավանությանն արժանացած կուսակցության ծրագրում: -Մենք հորդորում ենք ՌԴ առաջնորդներին վերանայել այն ճանապարհը, որով նրանք ընթանում են՝ ճնշումներ ընդդիմադիր կուսակցությունների, մամուլի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, Վրաստանի տարածք ներխուժում, Մերձավոր Արեւելքի բռնապետերի հետ կապեր, հարեւանների նվաստացում եւ Բելառուսում ստալինյան ռեժիմի աջակցություն: Ռուս ժողովուրդն լավին է արժանի եւ մենք հույս ունենք, որ ժողովուրդը լիարժեք մասնակցություն կունենա ժամանակակից ժողովրդավարության հաստատմանը,- մասնավորապես ասված է կուսակցության ծրագրում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.