Logo

Articles

Ծխախոտի տուփերի վրա սարսափելի նկարներ չեն լինի

sigaret 4Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն կառավարությունը պետք է հրաժարվի ծխախոտ արտադրող ընկերություններից պահանջել ծխախոտի տուփի վրա ծխախոտի վնասակարությունը փաստող լուանկարներ տեղադրել: Դատարանը կարծում է, որ փորձելով ամերիկացիներին ստիպել հրաժարվել ծխախոտից, կառավարությունը չարաշահում է իր իրավունքները: -Սա զգացմունքներ կամ ամոթ առաջացնելու կամ ծխախոտից սարսափեցնելու անխիղճ փորձեր են,-կարծում է դատավոր Ջենիս Ռոջըր Բրաունը: Բացի այդ , դատավորի կարծիքով, ապացուցված չէ, որ ծխախոտի տուփերի վրա սարսափելի լուսանկարներ տեղադրումը օգնում է ծխողների թվի նվազեցմանը: Այս տարվա սեպտեմբերի 22-ից ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստվում էր նոր օրենք շրջանառել, որը կստիպեր ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին ծխախոտի տուփի վրա ծխելու վնասակարությունը փաստող լուսանկարներ տեղադրել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.