Logo

Articles

Կրակոցներ Մերիլենդի դպրոցում

Created on Wednesday, 29 August 2012 04:26 Written by AMGA TV

md 9Մերիլենդի Բալթիմոր քաղաքում, Փերրի-Հոլլ միջնակարգ դպրոցի աշակերտին ձերբակալել են, երբ նա կրակել է մեկ այլ աշխակերտի վրա: Տուժած աշակերտին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան, դպրոցի աղբյուրների փոխանցմամբ, տուժածը, ում անունը չի հաղորդվում, հրազենային վնասվածք է ստացել մեջքի հատվածում: Միջադեպի պատճառը եղել է երկու աշակերտների միջեւ ծագած վեճը: Կրակոցներից հետո դեպքի վայր դիպուկահարներ են բերվել: Աշակերտներից մեկին տարել են ձեռնաշղթաները ձեռքին, իսկ դպրոցի անձնակազմին եւ սովորողներին տարհանել են մերձակա առեւտրի կենտրոն: Փերրի-Հոլլ դպրոցում մոտ 2300 աշակերտ է սովորում: Բալթիմոր շրջանի դպրոցական օկրուգի ներկայացուցիչ Դալլըս Դենսը հայտնել է, թե ցնցված էր այդ իրադարձությունից: Նրա խոսքով, սա խաղաղ շրջան է: Նշենք, որ Բալթիմորի դպրոցներում դասերը վերսկսել էին երեկվանից ամառային արձակուրդներից հետո:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.