Logo

Articles

Տարհանում պայթուցիկի պատճառով

Created on Wednesday, 29 August 2012 04:11 Written by AMGA TV


payt 7Կեղծ պայթուցիկ սարքը իսկական տարհանման պատճառ է դարձել Լոս Անջելեսում, երբ ոստիկանությունը հայտնել է, թե գտել են այն, երբ որոնում էին հրաձգության մեջ կասկածվող անձին: Ոստիկանները խուզարկություն էին իրականացնում Սանսեթ բուլվարում, եւ տարհանել են հարեւան տները, հաստատություններն ու մերձակայքում գտնվող դպրոցի շենքը: Դեպքի վայր ժամանած սարկավորները պարզել են, որ առարկան իրենից վտանգ չի ներկայացնում եւ կեղծ պայթուցիկ է: Դեպքը տեղի է ունեցել, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել, թե անհայտ անձը կրակել է շինարարների խմբի ուղղությամբ: Ոստիկանները ձերբակալել են երեք մարդու, այդ թվում գլխավոր կասկածյալին: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Կասկածյալի տանը բացի կեղծ պայթուցիկից նաեւ հրազեն է հայտնաբերվել: Ոստիկանությունն առայժմ չի հայտնում ձերբակալվածների անունները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.