Logo

Articles

Ռադնի Քինգի մահվան պատճառը

Ռադնի Քինգը, ով հայտնի էր որպես 1991թ. Լոս Անջելեսի խռովության պատճառ, մահացել է խեղդվելով, քանի որ գտնվել է թմրանյութերի եւ ալկոհոլի Rodney 8ազդեցության տակ: Սան Բեռնարդինո շրջանի քննիչները հրապարակել են Քինգի մահվան եզրակացությունը: Նրան մեռած էին գտել Ռիալտոյի իր տան ավազանում, հունիսի 17-ին: Դատաբժշկական եզրակացության մեջ նշվում է, որ Քինգի արյան մեջ ալկոհոլի, մարիխուանայի եւ այլ թմրանյութերի մեծ քանակություն է հայտնաբերվել, ինչն էլ հանգեցրել է նարն, որ հայտնի գործիչը չկարողանա դիմադրել: Ենթադրաբար, նա կամ ընկել է ջուրը, կամ անձամբ թռել, սակայն չի կարողացել դուրս գալ: Քինգը հայտնի էր դարձել 1991թ., երբ ոստիկանները նրան ձերբակալելիս ծեծի էին ենթարկել: Տեսագրությունը հանգեցրել էր լայնածավալ խռովությունների, զոհվել էր 50 մարդ, իսկ քաղաքին մեկ միլիարդի չափով վնաս էր հասցվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.