Logo

Articles

Մահացու միջադեպի մեղավորը հայ երիտասարդն էր

vttt 4Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնաբերել է վթարի հեղինակին, ում պատճառով անցած չորեքշաբթի ողբերգական հանգամանքներում երկու կին է զոհվել, երբ փորձել են օգնել տուժածներին: Գլենդելի 19-ամյա բնակիչ Արման Սամսոնյանը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել է հրշեջ ջրատարին: Glendale News-Press-ի փոխանցմամբ, ջուրը սկսել է արագորեն լցվել մեքենայի շուրջ, իսկ նույն վայրում վնասվել էին հոսանքալարերը: Օգնության հասած 40-ամյա Իրմա Զամորան, հոսանքահարվելով տեղում մահացել է: Վթարի մեկ այլ ականատես`39-ամյա Սթեյսի Շրայբերը սպանվել է, երբ փորձել է օգնել Զամորային: Եւս 6 մարդ վիրավորվել է: Ողբերգության պատճառ դարձած երիտասարդի քույրը` Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր եղբայրն ամբողջովին գիտակցում է իր մեղքը տեղի ունեցած դեպքի առթիվ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.