Logo

Articles

Այզիկը հասնում է Ֆլորիդա եւ խանգարում հանրապետականներին

Created on Tuesday, 28 August 2012 02:57 Written by AMGA TV

iziiik 4 Ֆլորիդա նահանգում օգոստոսի 27-30-նն անցկացվելիք Հանրապետական կուսակցության համագումարի կազմակերպիչները փոփոխությունների են ենթարկել միջոցառումների ցանկը` մոտեցող Այզեկ փոթորկի պատճառով: Կազմակերպիչների խոսքով` համագումարը, ըստ նախատեսվածի, կմեկնարկի օգոստոսի 27-ին, սակայն այդ օրը նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն հաջորդ օրը: Հիշեցնենք, որ համագումարի պատվիրակները պետք է Միթ Ռամնիին պաշտոնապես հայտարարեն Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, իսկ Փոլ Ռայընին` փոխնախագահի: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքաթն արդեն հայտարարել է, որ մոտեցող փոթորկի պատճառով չի կարող մասնակցել համագումարի աշխատանքներին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը: Ֆլորիդա նահանգում հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության Այզեք մոտեցող մրրիկի պատճառով: Սպասվում է, որ այն մինչ ամերիկյան մայրցամաքին հասնելը կուժեղանա: Մարդիկ Ֆլորիդա-Կիզ կղզիներում կողպում են տները, հեռանում եւ փորձում են հասնել մայրցամաք, ինչի պատճառով էլ ավտոմայրուղիներում խցանումներ են գոյացել: Մայամիի եւ Ֆորտ-Լոդերդեյլի օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է արտակարգ իրավիճակ սահմանելու մասին: ԱՄՆ-ի Ավելի վաղ Այզեկը վրա էր հասել Կուբայի եւ Հաիթի վրա, որի արդյուքնում զոհվել է առնվազն 6 մարդ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.