Logo

Articles

Ավիավթար Սաութ Լեյք Թահոյի մոտ

aviavt 4Ամուսինները, նրանց դուստրն ու եւս երկու մարդ են զոհվել Սաութ Լեյք Թահոյում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Ֆրեզնոյի բնակիչ Հեսուս դե լա Մորայի հայտարարությամբ, իր եղբայր Ֆրանսիսկոն, կնոջ, դստեր եւ երկու այլ անձանց հետ վթարվել է շաբաթ օրը, Piper PA32 մակնիշի ինքնաթիռով։ Կործանված ինքնաթիռը գրանցված էր Ֆրանսիսկո դե լա Մորայի անունով ով Ֆրեզնոցի գործարար է եւ արդեն, 5 տասնամյակ է ինչ թռիչքներ է կատարում։ Էլ Դորադո շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: Ինքնաթիռն ընկել եւ ուժգին հրդեհ է բռնկվել, ներկայումս պարզում են բոլոր զոհերի մահվան հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.