Ռուսաստանի մաս կազմող Բուրյատիայի հանրապետության Զակամենսկ քաղաքում 26-ամյա կինը կրծկալով խեղդել է 65-ամյա հարեւանին: Նա եւ ամուսինը՝ հարբած վիճակում գնացել են հարեւանի տուն եւ պահանջել են գումար տալ խմիչքի համար: Սակայն թոշակառուն մերժել է նրանց՝ մեղադրելով շվայտ կյանք վարելու մեջ: Ի պատասխան կինը հարվածել է տարեց մարդուն, ինչից հետո գցել է նրան անկողնու վրա եւ փորձել խեղդել: Տղամարդուն հաջողվել է դուրս պրծնել եւ այդ ժամանակ կինը հանել է կրծկալը եւ խեղդել է 65-ամյա թոշակառուին: Սպանությունը կատարվել է աղջկա ամուսնու աչքի առաջ, ով նույնիսկ չի փորձել խանգարել նրան: Սպանությունից հետո ամուսինները դիմել են փախուստի: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: