Logo

Articles

Գերմանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուս է շրջվել

buss 7Գերմանիայի Բավարիա նահանգում շրջվել է երեխաների տեղափոխոող ավտոբուսը: Միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 35 մարդ, որոնց մեծ մասը` աշակերտներ: Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Մյունխենից 40 կմ հեռավորության վրա, Ֆրեյզինգ բնակավայրի մոտ: Առայժմ հայտնի չեն ավտոբուսի վթարի պատճառները: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգությունից հետո ոստիկանությունը փակել է մայրուղին, փրկարարական գործողության մասնակցում են նահանգի բոլոր գերատեսչությունները: Վիրավորներից չորսին բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ մյուսներին հոսպիտալացում է պահանջվել: Երեք երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ավտոբուսը եւ ուր էր այն ուղեւորվում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Նախնական տեղեկություններով, վթարի պահին եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.