Logo

Articles

Պետերբուրգում հարձակվել են McDonald's-ի վրա

Created on Friday, 24 August 2012 00:56 Written by AMGA TV

peters 5Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 50 երիտասարդներից բաղկացած խումբը՝ մարզահագուստով եւ ծածկված դեմքերով, հարձակվել են McDonald's-ի տեղի ռեստորաններից մեկի հաճախորդների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Տասնյակ տղաներ փակ դեմքերով եւ գոռոցներով մտել են սրճարանի պատշգամբ` ճանապարհին ավերելով ամեն ինչ: Սարսափահար այցելուները մտել են սրճարանի տարածք, որտեղ հարձակվողները մտնել չեն համարձակվել: Նրանք, ովքեր չեն հասցրել թաքնվել, ականատեսների վկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել: Հարձակվողները նաեւ ծխարձակող գլանակ են արձակել: Ըստ նախնական տվյալների՝ երկու հոգու ծեծի են ենթարկել սննդի կետի մուտքի մոտ, իսկ մյուսին՝ մի կովկասցու, ներսում: Լուրջ վնասվածքներից մարդկանց փրկել են վաճառողուհիները, որոնք քշել են հարձակվողներին: Վերջիններս միջադեպից կես ժամ առաջ սկսել են հավաքվել հարեւան բակում, ապա աղմուկ-աղաղակով առաջացել են՝ իրենց ճանապարհին ջարդուխուրդ անելով պատահածը: Բուն հարձակումը տեւել է 2 րոպե: Ըստ նախնական տեղեկության՝ հարձակման պատճառը ֆուտբոլասերների՝ Զենիթ-ի երկրպագուների վրեժն է Անժի-ի երկրպագուներից: Ոստիկանները ներկայումս ձերբակալել են հարձակման յոթ մասնակիցների: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.