Logo

Articles

Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

firee 5 Օգոստոսի 22-ին անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Reuters-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թըհեմա, Շաստա եւ Փլումըս շրջաններում: Կրակն ամենաքիչը 64 տուն է ավերել: Օգոստոսի 22-ին հրդեհները գրանցվել են Լեյսսեն Վոլկանիկ ազգային զբոսայգուց ոչ հեռու: Զբոսայգուն կից Միներալ բնակավայրից մոտ 200 մարդ է էվակուացվել: Թըհեմա, Շաստա շրջաններից էվակուացվել է ընդհանուր թվով ավելի քան 3 000 մարդ: Հրդեհների զոհերի մասին չի հայտնվում: Ներկայումս ԱՄՆ-ի արեւմտյան մասում չորային եղանակի պատճառով բռնկված մի քանի հրդեհներ կան: Հրդեհների օջախներ կան Վաշինգտոն, Օրեգոն եւ Յուտա նահանգներում: Հրդեհները շարունակվում են օգոստոսի սկզբից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.