Logo

Articles

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ տարածքում

Created on Thursday, 23 August 2012 23:03 Written by AMGA TV

 westn 5Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ տարածքում: Այս մահացու հիվանդության զոհ է դարձել արդեն ավելի քան 40 մարդ, ընդ որում հիվանդության մակարդակը վերջին շաբաթում աճել է 60 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ Առողջապահության նախարարությանը: Վերջին տվյալներով` վարակվածների թիվը գերազանցել է 1100-ը, մահացել է 41 մարդ: Վիրուսով վարակվելու դեպքերից 700-ը եւ մահվան դեպքերից 26-ը տեղի են ունեցել վերջին մեկ շաբաթում: Վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ-ի 47 նահանգներում: Մահացու դեպքերից ամենաշատը (21 դեպք) գրանցվել են Թեքսըս նահանգում, որտեղ անցյալ շաբաթ իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Օգոստոսի երրորդ շաբաթվա այս ցուցանիշը ամենաբարձրն է, որ գրանցվել է 1999 թվականից ի վեր, երբ վիրուսն ատաջին անգամ հայտնաբերվել էր ԱՄՆ-ում: Արեւմտյան Նեղոսի տենդը վիրուսային հիվանդություն է, որը տարածում են մոծակները: 2011 թվականին ԱՄՆ տարածքում հայտնաբերվել էր հիվանդության 712 դեպք, որից մահացել էր 43 մարդ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.