Logo

Articles

ԱՄՆ-ում փորձարկեցին թռչող մոտոցիկլետ

Created on Thursday, 23 August 2012 01:04 Written by AMGA TV

hoverbike 3ԱՄՆ-ում բարեհաջող են անցել նոր, թռչող մոտոցիկլետի փորձարկումները: Հավըրբայքը ստեղծել է կալիֆոռնիական Aerofex ընկերությունը: Թռչող ապարատը, որը կարծես դուրս է եկել գիտաֆանտաստիկ գրքի էջերից կամ Ջորջ Լուկասի Աստղային պատերազմներ լեգենդար կինոֆիլմից, կարող է զարգացնել ժամում 30 մղոն արագություն եւ հասնել 4,6 մետր բարձրության: Անիվների փոխարեն պտուտակներ են: Այն վարելու համար հատուկ նախապատրաստական կուրսեր պետք է անցնել: Փորձարկումն անց է կացվել Մոհավի անապատում: Ընկերության ինժեներ եւ հիմնադիր Մարկ դե Ռոշը հայտնել է, որ շուտով բժիշկները կկարողանան հասնել դժվարահասանելի վայրերում գտնվող հիվանդներին: Մոտոցիկլետը ամենագնացի դեր կարող է կատարել, մանեւրում է շենքերի, ծառերի եւ այլ խոչընդոտների միջեւ, դրանով բժիշկները կհասնեն դժվարանցանելի վայրերում բնակվող հիվանդներին, սահմանապահները պարեկություն կանեն իրենց վստահված տարածքներում եւ այլն: Թռչող մոտոցիկլետն ունի համակարգիչ, որը հսկում է թեքության, շրջադարձի անկյունը, շարժման հետագիծը եւ մեքենայի կայունությունը տարածության մեջ: Ընկերությունը մտադիր է ստեղծել ապարատի անօդաչու տարբերակը, որը կկիրառվի ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով: Հոկտեմբերին ընկերությունը պատրաստվում է թողարկել թռչող ապարատի երկրորդ տարբերակը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.