Logo

Articles

Դայանա Նայադի չորրորդ փորձը ձախողվեց

NYADD 563-ամյա ամերիկուհի Դայանա Նայադը ստիպված է եղել ընդհատել չորրորդ փորձը` լողալով Կուբաից հասնել Ֆլորիդայի նեղուց: Երկար հեռավորությունների լողի վետերան Դայանա Նայադը հիասթափվել է, որ չի կարողացել իրականացնել իր վաղեմի երազանքը եւ Կուբայից Ֆլորիդա հասնել լողալով: Երեք օր առաջ 63-ամյա ամերիկուհին չորրորդ անգամ փորձել էր ԱՄՆ-ից հասնել Կուբա: Նա հույս ուներ, որ առաջինը կլինի, ում կհաջողվի առանց շնաձկներից պաշտպանվելու ցանցի անցնել այդ 166 կմ-ը: Երկու օր շարունակ նա դիմացել է փոթորիկին, ուժեղ հոսանքներին եւ մեդուզաների խայթոցներին, բայց ճանապարհի կեսին` Հավաննայի եւ Ֆլորիդայի արանքում, նա ստիպված է եղել հանձնվել: Նրան խանգարել են թունավոր մեդուզաներն ու փոթորիկը: Նա ջրում է մնացել 60 ժամ եւ դադարեցրել է փորձը Ֆլորիդայի հարավում գտնվող Քի-Ուեսթ կղզուց 90 կմ հեռավորության վրա: Լողորդուհին հայտարարել է, որ ամեն դեպքում ուրախ է այդ հիանալի փոձի համար եւ նպատակ է ունեցել խթան հանդիսանալ մյուսների համար՝ իրենց երազանքների իրականացման ճանապարհին: Եթե Նայադի փորձը հաջողվեր, ապա նա կլիներ առաջինը, ով առանց հակաշնաձկային վանդակի կհաղթահարեր Ֆլորիդայի նեղուցի ջրերը: Նախորդ տարի սեպտեմբերին նա ձախողել էր իր երրորդ փորձը: Միակ կինը, ում հաջողվել է անցնել Ֆլորիդայի նեղուցը վանդակի մեջ եղել է 22-ամյա ավստրալացի Սյուզի Մարոնին 1997-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.