Logo

Articles

Կանխել են ինքնասպանությունը

Created on Wednesday, 22 August 2012 03:54 Written by AMGA TV

chhhh 4Չինաստանում կինը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 10-րդ հարկից, սակայն հարազատները եւ փրկարարները հասցրել են կանխել ինքնասպանությունը:Գուանդոն նահանգի Ժանչյան քաղաքում կնոջը փրկելուց հետո պարզվել է, որ նա մեղավոր է սպանության մեջ, եւ այժմ նրան մահապատիժ է սպառնում: Շենգ Ֆի անունով կինը բարձրացել է 10 հարկանի շենքի կտուր եւ փորձել է նետվել, սակայն հարազատները նկատել են նրան եւ կանչել փրկարարներին: Մի քանի ժամ շարունակ նրանք փորձել են համոզել կնոջը հետ կանգնել իր որոշումից, սակայն վերջինս որոշել է իրականացնել իր մտադրությունը: Բարեբախտաբար, վերջին պահին հասցրել են բռնել նրա ոտքերից եւ քաշել: Միայն նրան փրկելուց հետո պարզվել է, որ ինքնասպանության փորձից մի քանի ժամ առաջ նա հերթական անգամ վիճել է իր հարազատների հետ եւ խեղդել իր 4-ամյա զարմիկին, որից հետո նետել է նրա մարմինը կտուրից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.