Logo

Articles

Բախումներ Լիբանանում

Created on Wednesday, 22 August 2012 03:44 Written by AMGA TV

libanan 57 մարդ զոհվել, եւ ավելի քան 100-ը վիրավորվել են Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների եւ ալավիների միջեւ արդեն երկրորդ օրը տեղի ունեցող զինված բախումների ընթացքում : Փողոցային մարտերում ավտոմատներ, գնդացիրներ եւ անգամ նռնականետեր են օգտագործվել: Նման բախումներն ավելի հաճախ են դառնում Հարեւան Սիրիայում պատերազմի ֆոնին, որտեղ սուննիները արդեն մեկուկես տարի պայքարում են ալավի նախագահ Բաշար Ասադի բանակի եւ կողմնակիցների դեմ: -Մենք պարտավոր ենք պայքարել, որ պաշտպանենք մեր երեխաներին, եղբայրներին ու մեր պատիվը, մենք պատասխանում ենք մյուս կողմի հարձակումներից,- հայտարարել է Տրիպոլիի սուննի համայնքի ներկայացուցիչը: Լիբանանի կառավարությունը, որին աջակցում է շիա Հըզբոլլահ շարժումը, չեզոք դիրք է գրավել սիրիական ճգնաժամում, իսկ սուննիական ալ-Մուսթաքբալ շարժումն ամեն կերպ օգնում է ընդդիմադիր խմբավորումներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.