Logo

Articles

Նայադը կրկին փորձում է լողալով հասնել ԱՄՆ

Created on Tuesday, 21 August 2012 02:50 Written by AMGA TV

nayad 6ԱՄՆ-ի վետերան լողորդներից 62-ամյա Դայանա Նայադը փորձում է պատմության մեջ դառնալ առաջին լողորդը, որը Կուբայից դեպի ԱՄՆ է լողալով անցել առանց շնաձկներից պաշտպանվելու համար հատուկ վանդակների։ Սա արդեն նրա չորրորդ փորձն է: Նայադն օվկիանոսն է մտել շաբաթ օրը եւ նախատեսում է 166 կիլոմետրանոց ուղին ալեկոծված ջրերի միջով ավարտել վաղը, երբ լրանում է իր ծննդյան 63 ամյակը։ Նա այս քայլով փորձում է նաեւ նոր հնարավորություն ստեղծել ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ հարաբերությունները բարելավելու համար։Նայադը այս նույն ճանապարհը փորձել է անցնել 1978 թվականին, 28 տարեկան հասակում, սակայն շնաձկներից պաշտպանվող վանդակի ուղեկցությամբ։ Սակայն ուժեղ ալիքները ստիպել էին նրան լողն ավարտել 42 ժամ անց։ Ավստրալիացի 49 -ամյա Փենի Փալֆրեյն իր փորձն ավարտել էր 41 ժամ անց։ Անցած տարվա սեպտեմբերին Նայադը ստիպված է եղել վաղաժամկետ դադարեցնել լողը` կապված այն բանի հետ, որ նրան մի քանի անգամ կծել էին պորտուգալական նավակ կոչվող մեդուզաները: Բժիշկները նախազգուշացրել էին, որ եւս մեկ հարձակումը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար: Այս անգամ նա գիշերները կհագնի հատուկ պաշտպանական կոստյում: Նրա տեղաշարժին կհետեւեն շնաձկների եւ մեդուզաների փորձագետները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.