Logo

Articles

Ձերբակալել են մաֆիայի հայտնի դեմքերից Ֆրանչեսկո Մատրոնեին

matrone 3Իտալիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի հայտնի դեմքերից մեկին` Ֆրանչեսկո Մատրոնեին, ով հայտնի էր «Գազան» մականունով: Մատրոնեն ձերբակալվել է այսօր Բատտիպալիա քաղաքում: Իտալիայի ամենավտանգավոր 10 հանցագործների ցուցակում ընդգրծված մաֆիայի ներկայացուցչի ձերբակալման համար ներգրավվել են մոտ 100 ոստիկան, ուղղաթիռ, ինչպես նաեւ կինոլոգների խումբ: 65-ամյա Ֆրանչեսկո Մատրոնեն ղեկավարում էր իր անվանումը կրող կլանը, որն էլ մտնում էր նեապոլիտանական «Կամորրո» խմբավորման մեջ: 2007 թ. նա հաջողացրել էր փախնել բանտից եւ մինչ ձերբակալումը թաքնվում էր ոստիկանությունից: Մատրոնեն երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման` երկու մարդ սպանելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.