Logo

Articles

Ինքնասպան է եղել գործարար Միշա Քալանթարյանը

Created on Saturday, 18 August 2012 01:47 Written by AMGA TV


ttt 8Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը: Նա հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկն էր, ուղղակի ազգանունը Քալանթարյան էր գրվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Արեացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Միշա Քալանթարյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել եւ առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.