Logo

Articles

Մանկապղծության մեղադրանք

Created on Saturday, 18 August 2012 00:44 Written by AMGA TV

manaka 4Օնտարիոյի բնակչին մանկապղծության մեղադրանք է առաջադրվել, երբ պարզվել է, որ նա փորձել է միջնակարգ դպրոցի աշակերտուհուն գայթակղել եւ նստեցնել իր մեքենան

31-ամյա Ջասթըն Կովալսկին ձերբակալվել է երեկ: Ոստիկանության փոխանցմամբ, նա իր Շեվրոլետ Իմպալա մեքենայով հետեւել է 14-ամյա դեռահասին, երբ վերջինս դպրոցից տուն էր ուղեւորվում: Կովալսկուն չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը: Ոստիկանությունը գրանցել է նրան որպես պոտենցիալ սեռական մոլագարի եւ ազատ արձակել ազնիվ խոսքի հիման վրա: Իրավապահները ներկայումս որոնում են Ջասթըն կովալսկիի հնարավոր այլ զոհերի

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.