Logo

Articles

Չաթսվորթում կնոջ մահը կասկածելի է որակվել

Created on Saturday, 18 August 2012 00:35 Written by AMGA TV

chats 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու 32-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Նրա դին հայտնաբերվել էր Չաթսվորթում, իր վարձակալած բնակարանում: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել հարեւանից, որ Topanga Canyon Boulevard-ի մերձակայքում, 10800 block of Old Santa Susana Pass Road հասցեում գտնվող առանձնատանը դիակ կա: Լոս Անջելեսի ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցիչ Ումբերտո Նահերայի խոսքով, կնոջ մահը կասկածելի է որակվել նրա տարիքի եւ տանը դիակի գտնվելու վայրի պատճառով: Քննչական բաժինը որոնում է հնարավոր մարդասպանին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.