Logo

Articles

Դժբախտ դեպք Յոսեմիթիում

Created on Saturday, 18 August 2012 00:22 Written by AMGA TV

yosemi 6Յոսեմիթի ազգային արգելոցի պաշտոնյաները հայտնել են, որ Մերսեդ գետում 10 ամյա մի տղա է խեղդվել: Եւս մի անչափահաս անհետ կորած է համարվում: Տղաները Յոսեմիթի էին ժամանել Իսթ Էնըհայմից ընտանիքի եւ Քալվըրի եկեղեցու անդամների հետ: Խումբը կանգ է առել Վերնըլ Ֆոլի կամրջի մերձակայքում: Տղաներն ընկել են կամրջից եւ ջուրը նրանց քշել է: Մոտ 150 ոտնչափ հեռավորության վրա այցելուներից մեկը հանել է տղային, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Վերջինիս 6-ամյա եղբայրն անհետ կորել է: Արգելոցի աշխատակիցները չեն հայտնում մահացած եւ անհետ կորած տղաների անունները, սակայն տարածքում պաստառներ են փակցված 6-ամյա Ջեյքըբ Ադամսի նկարով եւ օգնության կոչերով: Անցած տարի Վերնըլ Ֆոլի մերձակայքում երեք մարդ էր կորել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.