Logo

Articles

Էկվադորը ապաստան կտա Ջուլիան Ասանջին

Created on Thursday, 16 August 2012 23:34 Written by AMGA TV

assssa 5 Էկվադորը դիվանագիտական ապաստան է տվել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Այդ մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն: Պաշտոնական Լոնդոն անմիջապես արձագանքել է եւ հայտնել իր հիասթափությունն այդ որոշումից: Էկվադորի իշխանությունների որոշումը զայրացրել է նաեւ Շվեդիայի իշխանություններին, որտեղ Ասանջին մեղադրում են բռնաբարությունների մեջ: Նշենք, որ բրիտանացի ոստիկաններն այս գիշեր փորձել են մտնել Էկվադորի դեսպանատան շենք, որտեղ թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը: Դիվանագիտական առաքելությունը տեղակայված է շինության երկրորդ հարկում, իսկ իրավապահների ներկայացուցիչները դեռեւս զբաղեցրել էին շինության ճեմասրահը: Տարածքում հավաքվել էին Ասանջի երկու տասնյակ կողմնակիցներ: Ոստիկանությունը սպառնացել էր, որ եթե Ասանջը չհանձնվի` իրավապահները իրենք մուտք կգործեն դեսպանատուն եւ կձերբակալեն նրան: Էկվադորին ուղղված Մեծ Բրիտանիայի իշխանությունների նամակում նշվում է, որ 1987 թ. դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների մասին ընդունված բրիտանական օրենքը իրավական հիմք են տալիս գործողություններ ձեռնարկել` դեսպանատան տարածքում Ասանջին ձերբակալելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.