Logo

Articles

Տասնյակ սպանվածներ Սիրիայի Ազազ քաղաքում

Azaz 5Սիրիայի Ազազ քաղաքում գնդակոծման հետեւանքով տասնյակ մարդիկ դեռ մնում են հարեւան Թուրքիայի հիվանդանոցներում: Թուրքական իշխանությունների տվյալներով, այս գիշերվա ընթացքում ստացած վնասվածքներից 15 մարդ է մահացել: Վիրավորների մեջ շատ են կանայք եւ երեխաները: Սիրիական կառավարական ուժերի գնդակոծմանը զոհ է գնացել առնվազն 45 մարդ, իսկ մոտ 200-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նման տվյալներ են հայտնում սիրիացի իրավապաշտպանները, սակայն ականատեսների պնդմամբ զոհերի թիվը կարող է ավել մեծ լինել. -Շատերը մնացել են քանդված շենքերի փլատակների տակ: Նրանց դեռ չեն փրկել: -Հարվածը հասցրել է ռազմական ուղղաթիռը, որը հրթիռներ է արձակել սեփական հայրենակիցների ուղղությամբ,- զայրանում է մեկ ուրիշը: Ազազ քաղաքը, որ գտնվում է Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ, անցել է ապստամբների վերահսկողության տակ, որոնք օգոստոսի սկզբին դուրս էին մղել կառավարական ուժերին: Բանակը հարվածներ է հասցնում օդից: Նշենք, որ քաղաքացիական պատերազմից փրկվելու համար Թուրքիայի սահմանը հատել են մոտ 60 հազար փախստականներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.