Logo

Articles

Ջեքսոնի հայրը հետ է վերցրել բժիշկի դեմ ուղղված հայցը

jackson 5 Մայքլ Ջաքսընի հայրը` Ջո Ջաքսընը հետ է վերցրել որդու` փոփ երաժշտության արքայի անձնական բժշկի` Կանրադ Մյըրիյի դեմ ուղղված հայցը, որով վերջինս մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Ջո Ջաքսոնը բժիշկին մեղադրում էր մասնավորապես այն բանում, որ մյուս բժիշկներին չէր տեղեկացրել, որ արդեն Մայքլին տվել էր պրոպոֆոլ դեղամիջոցը եւ անհրաժեշտ կարգով չէր վարել բժշկական փաստաթղթաշրջանառությունը: Երգչի հայրը փոխհատուցում էր պահանջում որդուն կորցնելու, հուզական խանգարումների, ցավի եւ տառապանքի համար: Թե ինչ պատճառով է դատարանից հետ վերցվել 2010 թ. հունիսին ներկայացված հայցը, չի տեղեկացվում: 2011 թ. վերջին դատարանը Մյըրիյին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման` չկանխամտածված սպանության համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.