Logo

Articles

Նավահանգստում 18 միլիոն դոլարի կեղծ կոշիկ են առգրավել

lebutin 4Mաքսային գործակալները Լոս Անջելեսում առգրավվել են Չինաստանից բերված Christian Louboutin ֆրանսիական ընկերության ավելի քան 20 հազար զույգ կեղծված կոշիկներ: Առգրավումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի եւ Լոնգ Բիչի նավահանգստի հատվածում: Ընդհանուր հաշվով առգրավվել է 20 հազար 457 զույգ չհայտարարագրված կոշիկ: ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Խայմե Ռուիսի խոսքով, կոշիկները բավական լավ էին կեղծված եւ շատ բարդ կլիներ գտնել տարբերությունը: Ըստ հաշվարկների` առգրավված ապրանքի ամբողջական արժեքը կազմում է 18 մլն դոլար. դրանք նախատեսված էին համացանցի միջոցով վաճառքի համար: Կեղծ կոշիկի ողջ խմբաքանակը ամենայն հավանականությամբ կոչնչացվի: Հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Կրիստիան Լաբուտինի ստեղծած կոշիկներն իրենց արտասովոր ոճի եւ գեղեցիկ գույների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում աշխարհում եւ արժեն մի քանի հազար դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.