Logo

Articles

Օբաման եւ Ռոմնին խստորեն քննադատում են իրար

obarom 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ 2012 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակից Միթ Ռամնին քննադատության են ենթարկել միմյանց` էներգետիկայի ոլորտի քաղաքականությունում ունեցած դիրքորոշումների համար: Այովա նահանգում եռօրյա ընտրարշավ անցկացնող նախագահ Օբաման ընտրարշավի երկրորդ օրը բացասական է արտահայտվել Ռամնիի քաղաքականության մասին, որը հանդես է գալիս հողմային էլեկտրաէներգիայի ոլորտում գործող ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրման դեմ: Օբաման նշել է, որ Այովա նահանգում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հողմային էլեկտրակայաններում: Այս ընթացքում Օհայո նահանգում շրջագայություն կատարող Միթ Ռամնին մեղադրել է Բարաք Օբամային ածխային պատերազմ մեկնարկելու մեջ: Ածուխով հարուստ նահանգի ընտրողներին Ռամնին խոստացել է, որ իրեն նախագահական երկու ժամկետով ընտրելու դեպքում Միացյալ Նահանգները մինչեւ 2021 թվականը կվերածվի էներգետիկայի տեսակետից անկախ պետության: Միթ Ռամնին եւ Օբամայի այլ ընդդիմախոսներ պնդում են, որ նախագահի կողմից իրականացվող էներգետիկական քաղաքականության արդյունքում երկրում նվազել է աշխատատեղերի թիվը եւ գրանցվել է էլեկտրաէներգիայի գների աճ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.