Logo

Articles

Թալանվել է Սթիվ Ջոբսի տունը

jobes 3Apple-ի հիմնադիր, հանգուցյալ Սթիվ Ջաբսի Պալո Ալտոյում գտնվող տունը թալանվել է: Գողացվել են ավելի քան 60 հազար դոլար արժողությամբ անձնական իրեր եւ համակարգիչներ: Այս գործով ձերբակալվել է Ալամեդայի 35-ամյա բնակիչ Քարիմ ՄքՖարլինը՝ գողոնն իրացնելիս: Նա կալանքի տակ է. սահմանված է 500 000 գրավ: Այս գործով դատական լսումը կկայանա օգոստոսի 20-ին: Ըստ դատախազի՝ գողությունը կատարվել է հուլիսի 17-ին, սակայն ՄքՖարլինը, ըստ երեւույթին, տեղյակ չի եղել, թե ում է պատկանում տունը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.