Logo

Articles

ԱՄՆ արեւմուտքում անտառային հրդեհներ են

Created on Wednesday, 15 August 2012 00:53 Written by AMGA TV

fireee 4Փրկարարները շարունակում են փորձերը` մարել ԱՄՆ արեւմուտքում, այդ թվում Կալիֆոռնիայում եւ Այդահոյում մոլեգնող անտառային հրդեհները: ԱՄՆ անտառային ծառայությունը հայտնել է, որ Այդահոյի հյուսիսում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կին հրշեջ է զոհվել, նրա վրա ընկել է ծառը: Հրշեջներին հաջողվել է զսպել Հյուսիսային Կալիֆոռնիայի Լեյք շրջանում մոլեգնող հրդեհը: Սան Ֆրանցիսկոյի մերձակա բնակավայրերից 500 ընտանիքների էին տարհանել: Հրդեհներ են նաեւ Օրեգոն եւ Վաշինգթոն նահանգներում: Հրդեհները սկսվել են չոր եղանակի եւ երաշտի պատճառով, ջերմաստիճանը հասել է մինչեւ 32 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.