Logo

Articles

Արտաշատում տալը կծել է հարսին

Created on Tuesday, 14 August 2012 16:23 Written by AMGA TV

dastak 4 Օգոստոսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կծած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված մի կին: Ոստիկաններին տուժողը հայտնել է, որ Բուրաստան գյուղում իրենց տան բակում վիճաբանության ժամանակ ամուսնու քույրը ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ նրա տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.