Logo

Articles

Զանգվածային սպանդ Ալաբամայում

shooter 4Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Եւս մեկ մարդ վիրավորվել է: Տղամարդը կրակ է բացել Ալաբամա նահանգի Վիկսբըրգ քաղաքի գիշերային ակումբում: Ոստիկանությունը կարծում է, որ կրակն արձակել է 22-ամյա Ռայըն Քլարկ Փիտըրսընը: Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ: Սպանությունից մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են անտառում: Ներկայումս իրավապահները հարցաքննում են նրան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.