Logo

Articles

Վթար թիվ 60 մայրուղու վրա

freews 7Փրկարարները գիշերը փորձում էին փրկել մի տուժածի, ով Մոնտերեյ-պարկում տեղի ուենցած վթարի հետեւանքով մնացել էր վթարված մեքենաների թակարդում: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել գիշերը, ժամը 10:15-ի սահմաններում, թիվ 60 մայրուղու վրա, եւ դրա հետեւանքով փակվել է մայրուղու արեւմուտք գնացող հատվածը: Մեքենան կանգնած է եղել ճանապարհին, երբ անցնող ամենագնացը մեծ արագությամբ բախվել է նրան: Վիրավորին դուրս են բերել հատուկ միջոցների օգնությամբ եւ տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհը տեւական ժամանակով փակ է եղել: Առայժմ հայտնի չէ վիրավորի ինքնությունը եւ նրա առողջական վիճակը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.