Logo

Articles

Կոլումբիայում հայտնի թմրաբարոնի են ձերբակալել

Created on Friday, 10 August 2012 03:05 Written by AMGA TV

temra 5Կոլումբիայի իշխանությունները հայտնել են մեքսիկական Զետաս կարտելի հետ կապված Էնվիգադո կարտելի թմրաբարոններից մեկին բռնելու մասին: Էրիքսոն Վարգասը ձերբակալվել էր Մեդելին քաղաքի հյուսիս-արեւելքում: Վարգասի հետ ձերբակալվել են կարտելի եւս երկու անդամներ, իսկ հանցագործներից մեկն սպանվել է: Ըստ ոստիկանության տվյալների` վերջին տարիներին Վարգասը համագործակցել է Զետասի հետ: Էնվիգադո խմբավորումն ստեղծվել է 1980-ականներին Պաբլո Էսկոբարի` Կոլումբիայի նախկին խոշոր թմրաբարոններից մեկի անմիջական մասնակցությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.