Logo

Articles

Անցկացվել է արագ sms գրելու մրցույթ

Created on Friday, 10 August 2012 01:53 Written by AMGA TV

text 5Նյու Յորքում երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի արագ sms-հաղորդագրություն գրելու ամենամյա մրցույթը, որն անցկացվել է մեգապոլիսի գլխավոր հրապարակում: Մրցույթում, ինչպես եւ անցյալ տարի, հաղթել է Ռայնլենդըր քաղաքից Վիկսոնսըն նահանգից դեռահաս Ասթըն Վեյրսկին, որը ստացել է գլխավոր մրցանակը՝ 50 հազար դոլար: Մրցույթի եզրափակիչին մասնակցել է 16-24 տարեկան 11 մարդ ԱՄՆ տարբեր անկյուններից: Մայիսին անցկացված մրցույթի նախնական փուլերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Եզրափակիչն անցկացվել է երեք փուլով: Սկզբում մասնակիցները պետք է հաղորդագրություն գրեին փակ աչքերով: Այնուհետեւ պետք է sms գրեին ձեռքերը մեջքին կապած: Երրորդ փուլը կոչվում էր բլից տեքստ. մասնակիցները պետք է հնարավորինս արագ հավաքեին տրված տեքստը: Կազմակերպիչների խոսքերով՝ մասնակցիներին գնահատական է տրվել երեք չափանիշներով՝ արագություն, ճշգրտություն, ճկունություն: Աթընին հաջողվել է 149 սիմվոլից բաղկացած տեքստը հավաքել 39 վայրկյանում: Երկրորդ տեղում Նյու Յորքի բնակիչ Քենթ Օգըսթայնն է, որը Ասթընին զիջել է մի քանի վայրկյանով: 2007 թվից անցկացվող մրցույթի հովանավորն է LG բջջային հեռախոսների արտադրողը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.