Logo

Articles

Պարզել են 4 ամիս առաջ գտած դիակի ինքնություն

pasade 5Պարզվել է տղամարդու ինքնությունը, ում դին հայտնաբերվել էր չորս ամիս առաջ Փասադինա քաղաքի Hahamongna Watershed զբոսայգում, նա Գլենդելի հայազգի բնակիչ է: Glendale News-Press-ի փոխանցմամբ, 51-ամյա Գաբրիել Հորիղյանի դին գտել էին ապրիլի 15-ին, Փասադինայի եւ Լա-Կանյադա-Ֆլինթրիջի միջեւ գտնվող այգում: Դեպքի վայր դետեկտիվներ էին կանչել, սակայն դին ահավոր քայքայված էր եւ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հորիղյանի ինքնությունը պարզվել է ատամնաբուժական գրառումների միջոցով: Մահվան պատճառը դեռ չի պարզվել: Փալմդեյլի բնակիչ Քարլթըն Սմիթը, ով մահացածի փեսան է, ասել է, թե Հորիղյանը ապրում էր Գլենդելում, մոր եւ եղբոր հետ: Գաբրիելի քույրը` Անահիտ Հորիղյանը պատմել է, որ ընտանիքը քիչ բան գիտի մահվան հանգամանքների մասին եւ մեկնաբանություններ չի անում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.