Logo

Articles

Երկրաշարժը պայթյունի պատճառ

Created on Friday, 10 August 2012 01:14 Written by AMGA TV

payt 6Երկրաշարժի հետեւանքով Օնտարիոյի տներից մեկում պայթյուն է եղել, միջադեպի արդյունքում 70-ամյա մի տղամարդ է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին, պայթյունի հետեւանքով վնասվել են 400 block of West Carlton Street հասցեում գտնվող տան եւ ավտոտնակի պատուհանները, նաեւ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջները 10 րոպեի ընթացքում մարել են կրակը, իսկ պարամեդիկները զննել են 70-ամյա տանտիրոջը: Նրան ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց: Հրշեջ ծառայության տվյալներով երկրաշարժի պատճառով ավտոտնակում վնասվել է գազի փականը, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել: Պայթյունն ու հրդեհը մոտ 200 հազար դոլարի վնաս են հասցրել տանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.