Logo

Articles

Կալանավորները փորձել են փախչել աղբի պարկերով

parker 3Բրազիլիայի Delegacia de Furtos բանտից երկու դատապարտյալ փորձել են փախչել աղբի համար նախատեսված պարկերով, սակայն նրանց փորձն անհաջողության է մատնվել: Իրավապահների փոխանցմամբ, 24-ամյա Սինդի դա Կրուզը եւ 18-ամյա Կառլոս Բարբոսան բանտային ընթրիքից հետո կարողացել են աննկատ մտնել աղբի պարկերի մեջ: Նրանց բացահայտել է անվտանգության աշխատակիցը` նկատելով, որ աղբի տոպրակները շարժվում են: Նախ նա մտածել է, որ պարկերում առնետ կա, ցանկացել է համոզվել եւ բացել է դրանք: Տեղի ոստիկանապետը հայտարարել է, որ Delegacia de Furtos բանտից, որտեղ մանր հանցագործներ են պահվում, մշտապես դատապարտյալները փորձում են փախուստի դիմել եւ դա տեղի է ունենում այն պատճառով, որ բանտը գերծանրաբեռնված է: Այժմ հետաքննություն է անցկացվում` պարզելու համար, թե ով է օգնել նրանց մտնել աղբի պարկերը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.