Logo

Articles

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր հայ վարորդին

Created on Thursday, 09 August 2012 00:57 Written by AMGA TV

Lopez 9Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր հայ վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելու համար: TMZ-ի փոխանցմամբ, ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ: Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար: Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության եւ պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.