Logo

Articles

Երջանիկ կատուն

cat 5Միչիգանի Բլաքմեն Թաունշիփ բնակավայրում ապրող կատուն իրապես 9 կյանք ունի: Տիրոջ խոսքով, Բեյբի մականունով կատուն տուն է վերադարձել գլխի մեջ նետով, որը մտել էր գանգի մի հատվածից եւ դուրս եկել մյուս կողմից: Կատվին հետազոտել են Միչիգանի պետական համալսարանի անասնաբուժական կլինիկայում: Ըստ մասնագետների, նա իսկապես բախտավոր կատու է, քանի որ նետը կենսական նշանակության որեւէ օրգան չի վնասել: Բեյբին վիրահատության է ենթարկվել եւ այժմ ապաքինվում է, իսկ տեղական ոստիկանությունը որոնում է  նետաձիգին, ով մահափորձ էր կատարել Բեյբի մականունով կատվի դեմ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.