Logo

Articles

Գանգսթերը սպանել է իր կնոջը

Created on Tuesday, 07 August 2012 03:10 Written by AMGA TV

Լոնգ Բիչի ոստիկանությունը որոնում է 24-ամյա փողոցային գանգսթերին, ով մեղադրվում է իր երեք երեխաների մոր սպանության մեջ: Մարկոս Գուստավո Զերմենոյին տեսել են, թե ինչպես է շարժական տան մեջ սպանում 22-ամյա Էլեոնորա Ռիվերա Իդալգոյին: Ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը զինված եւ վտանգավոր է, չի բացառվում, որ նա փախել է Մեքսիկա: Իրավապահները ժամանել են 6400 block of Atlantic Avenue հասցեն, երեկ ուշ երեկոյան, ժամը 10:35-ի սահմաններում: Սպանության մասին ահազանգել էին հարեւանները: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հանցագործն ու իր զոհը 2,6 եւ 7 տարեկան երեխաներ ունեին: Ոստիկանությունը տարածել է Մարկոս Զերմենոյի նկարներն ու դաջվածքների պատկերները:
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.